Հայ պատանդները՝ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ, ովքեր դեռևս անօրինական կերպով պահվում են Ադրբեջանի կողմից

2020 և 2023 թվականներին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի դեմ իր ցեղասպան հարձակումների ժամանակ Ադրբեջանը առևանգել է բազմաթիվ հայ զինվորների, քաղաքացիական անձանց և քաղաքական առաջնորդների։ Ներկայումս հաստատված է, որ Ադրբեջանը առնվազն 23 հայ պատանդ է պահում։ Իրական թիվը կարող է հասնել 100-ի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք այստեղ:

Դավիթ Բաբայան

Ծնվել է 05 ապրիլ 1973թ․

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար 2021-2023թթ․, ԱՀ նախագահի խորհրդական 2023թ․ հունվարից։
Իմանալով, որ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ է, Բաբայանը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ ինքնակամ հանձնվում է։ Հաջորդ օրը նրան ձերբակալել են։


Դավիթ Իշխանյան

Ծնվել է 27 դեկտեմբեր 1968թ․

Ադրբեջանական ագրեսիայից մեկ ամիս առաջ, 2023թ․ oգոստոսին Իշխանյանն ընտրվել էր Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ։ Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։


Արկադի Ղուկասյան

Ծնվել է 22 հունիս 1957թ․

Ղուկասյանն եղել է Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ, 1997-2007թթ․ Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։


Արայիկ Հարությունյան

Ծնվել է 14 դեկտեմբեր 1973թ․

Հարությունյանն ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ, պաշտոնավարել է 2020թ․ մայիսից մինչև իր հրաժարականը՝ 2023թ․ սեպտեմբերի 1։ Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։


Դավիթ Մանուկյան

Ծնվել է 14 սեպտեմբեր 1965թ․

Պաշտոնաթող գեներալ և Արցախի Հանրապետության պաշտպանական ուժերի նախկին փոխհրամանատար։ Առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 27-ին, Լաչինի միջանցքում՝ Արցախի քաղաքացիական այլ բնակիչների հետ Հայաստան անցնելիս։


Լևոն Մնացականյան

Ծնվել է 14 սեպտեմբեր 1955թ.

Պաշտոնաթող գեներալ և Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար – բանակի հրամանատար 2015-2018թթ․։ Առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 29-ին, Լաչինի միջանցքում՝ Արցախի քաղաքացիական այլ բնակիչների հետ Հայաստան անցնելիս։


Բակո Սահակյան

Ծնվել է 30 օգոստոս 1960թ․

Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Սահակյանը Արցախի Հանրապետության երրորդ և ամենաերկար պաշտոնավարած նախագահն է՝ 2007թ․ հուլիս-2020թ․ մայիս։


Ռուբեն Վարդանյան

Ծնվել է 25 մայիս 1968թ․

Ձեռներեց, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։ Վարդանյանը եղել Արցախի Հանրապետության պետական նախարար (վարչապետ) 2022թ․ նոյեմբերի 4-ից 2023թ․ սեպտեմբերի 27։ Նա առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 27-ին, Լաչինի միջանցքում՝ Արցախի քաղաքացիական այլ բնակիչների հետ Հայաստան անցնելիս։

Կայքէջ

Մադաթ Բադայան

Ծնվել է 15 սեպտեմբեր 1952թ.

71 ամյա հովիվը 2023 թ. սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո հայտարարված էր որպես անհետ կորած։ 2023 թ. նոյեմբերի 2-ին Բաքուն հայտարարեց նրա կալանավորման մասին։


Ռաշիդ Բեգլարյան

Ծնվել է 2 նոյեմբեր 1962թ․

Կալանավորվել է 2023թ․ օգոստոսի 1-ին, Արցախի ադրբեջանական պաշարման ընթացքում, երբ ոտքով անցնում էր Աղավնո գյուղով, որը նախորդ տարի անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ։


Դավիթ Դավթյան

Ծնվել է 5 փետրվար 1993թ․

Մարդասիրական օժանդակության աշխատակիցն առևանգվել է (իր համախոհ Գևորգ Սուջյանի հետ) 2020 թ․ նոյեմբերի 11-ին (նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո) Արցախի Բերձոր-Շուշի ճանապարհին։


Վիգէն Էօլճեքճեան

Ծնվել է 12 հուլիս 1979թ․

2020 թ․ նոյեմբերի 10-ին, 2020 թ․ պատերազմի հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր անց, լիբանանում ծնված ՀՀ քաղաքացի Էօլճեքճեանն առևանգվել է Արցախի Շուշի քաղաքում իր հետ ճամփորդող լիբանանահայ ընկերոջ՝ Մարալ Նաջարյանի հետ։


Գևորգ Սուջյան

Ծնվել է 21 հունվարի 1989թ․

Մարդասիրական օժանդակության աշխատակիցն առևանգվել է (իր համախոհ Դավիթ Դավթյանի հետ) 2020 թ․ նոյեմբերի 11-ին (նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո) Արցախի Բերձոր-Շուշի ճանապարհին։

Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը իրենց շոու-դատավարության ժամանակ

Վագիֆ Խաչատրյան

Ծնվել է 28 հոկտեմբեր 1955թ․

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Խաչատրյանին տարհանում էին Արցախից՝ ՀՀ-ում շտապ բուժօգնություն ստանալու նպատակով, երբ 2023 թվականի հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները նրան առևանգեցին Լաչինի միջանցքի անցակետից։

Ձախի լուսանկարը՝ անցման կետում

Դավիթ Ալավերդյան

Տարիք՝ 36

Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ․
Ձերբակալման վայր՝ Արցախ


Լևոն Բալայան

Տարիք՝ 46

Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ․ Ձերբակալման վայր՝ Արցախ


Վասիլի Բեգլարյան

Տարիք՝ 31

Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ․ Ձերբակալման վայր՝ Արցախ


Էրիկ Ղազարյան

Տարիք՝ 39

Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ․

Ձերբակալման վայր՝Արցախ


Ալյոշա Խոսրովյան

Տարիք՝ 56

Ձերբակալման ժամանակ՝ 3 հոկտեմբեր 2020թ․


Գարիկ Մարտիրոսյան

Տարիք՝ 52

Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ․

Ձերբակալման վայր՝ Արցախ


Լյուդվիգ Մկրտչյան

Տարիք՝ 54

Ձերբակալման ժամանակ 20 հոկտեմբեր 2020թ․

Ձերբակալման վայր՝ Արցախ


Մելիքսեթ Փաշայան

Տարիք՝53

Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ․

Ձերբակալման վայր՝ Արցախ


Գուրգեն Ստեփանյան

Տարիք՝37

Ձերբակալման ժամանակ՝ սեպտեմբեր 2023թ․

Ձերբակալման վայր՝ Արցախ