38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել

38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել, հայտնում է Tempi-ն։

Իտալիայի կառավարությանը կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ պարտավորվություն ստանձնել՝ հասնել տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:

«Նկատի ունենալով, որ Ադրբեջանում 2024 թվականի նոյեմբերի 11-22-ն անցկացվելիք COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը:

Նկատի ունենալով, որ Իտալիան հիանալի առևտրա-քաղաքական հարաբերություններ ունի Բաքվի հետ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն է պահպանում էներգետիկ ոլորտում, ինչը մեզ Ադրբեջանի առաջին եվրոպական գործընկերների շարքում է դասում:

Նկատի ունենալով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ կայունացումը և, հետևաբար, խրախուսվում են բոլոր այն գործողությունները, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

Նշելով, որ վերջին հակամարտություններից հետո Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ կալանավորներ, որոնց ընտանիքները երկար ժամանակ սպասում էին հայրենիք վերադառնալուն: Նկատի ունենալով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կհղի երկու երկրների հարաբերություններում և հետագա ամբողջ տարածաշրջանի և հենց COP29-ի համար դրական հետևանքներ կունենա, նշված է նամակում:

Այնուհետև 38 իտալացի պատգամավորները Կառավարությանը կոչ են անում բարձրացնել ադրբեջանցի գործընկերոջ իրազեկվածությունը՝ COP29 միջոցառման կապակցությամբ, և որպես բարի կամքի քայլ և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, Ադրբեջանին կոչ անել  ազատ արձակել բոլոր հայ գերիներին և կալանավորներին:

Կոչ է արվում նաև անհրաժեշտության դեպքում հոգ տանել նրանց տուն վերադառնալու մասին, անգամ 38 իտալացի պատգամավորների միջոցների հաշվին:

Պատգամավորները կոչ են անում տեղեկացնել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու Իտալիայի հանձնառության մասին։

News.am