Բաքվում պահվող հայ գերիների դատավարության օրը նշանակվել է
Մինչ ոգեկոչվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990թ․ հունվարի 13-ի պետական հովանավորությամբ իրականացված հայկական ջարդերի[1] զոհերի հիշատակը, ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկը հայտնեց, որ տասնհինգ հայ գերիների[2] (ռազմագերի և բանտարկյալ) դատավարությունը նշանակված է 2025թ․ հունվարի 17-ին[3]։ Օրեր անց, մեկ այլ լրատվական միջոց հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանի[4] (հայ բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, խաղաղության Նոբելյան մրցանակի նախկին հավակնորդ և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար) դատը նույնպես նշանակված է 2025թ․ հունվարի 17-ին[5]։ Երկու լրատվական աղբյուրներն էլ հայտնում են, որ դատավարությունը կամ դատավարությունները անցկացվելու են Բաքվի քրեական դատարանում՝ չհստակեցնելով թե արդյոք բոլոր տասնվեց հայ պատանդների դատավարությունն ընթանալու է մեկ դատական գործի շրջանակներում, թե ոչ։ Առաջին աղբյուրը միայն հայտնում է, որ 15 գերիների քրեական գործը քննվելու է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Նախապատմություն
Տասնվեց հայերը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ութ ներկա և նախկին պաշտոնյաներ, ձերբակալվել, հափշտակվել ու առևանգվել են 2023 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի[6] ժամանակ, որը Ցեղասպանագետների միջազգային միությունը (IAGS) որակում է «էթնիկ հայերի բռնի տեղահանում […] պաշարման և ռմբակոծության միջոցով, էթնիկ զտում և մարդկության դեմ հանցագործություն՝ տեղահանություն կամ բնակչության բռնի տեղաշարժ (բռնի տեղահանում)[7]: IAGS-ը «գտնում է՝ 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբերը Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ներառյալ Լաչինի միջանցքի փակումը, բնորոշ էին այն գործողություններին, որոնք համարվում են պարտադրող կենսապայմաններ՝ նախատեսված այդ տարածքում էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացման համար և պատճառ դարձան տարածքում գտնվող հայերին լուրջ հոգեկան և մարմնական վնասների, որոնք ճանաչված են որպես ցեղասպանական հանցագործություններ՝ համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի»[8]։
«Միջազգային համագործակցությունը հանուն մարդու իրավունքների», “Freedom House», «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» և այլ կազմակերպություններ գտնում են, որ Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ։ Այդ մասին ասվում է Freedom House-ի և վեց այլ գործընկեր կազմակերպությունների կողմից միջազգային փաստահավաք առաքելության արդյունքում հրապարակած զեկույցում[9]:
Միջազգային իրավունքի էական խախտումներ
Բաքվից հնչող պաշտոնական հայտարարությունները, հատկապես Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյարման Ալիևի կողմից[10], Արցախի տարբեր ժամանակների 300 պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին, որտեղ այդ անձինք որակվում են որպես «անջատողականներ», անգամ ևս ցուցում է, որ Բաքվում անօրինական կերպով պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթանում է դատավարական մի կեղծ գործընթաց, ինչը պայմանավորված է նրանց քաղաքական գործունեությամբ՝ ի նպաստ սեփական ժողովրդի ինքնորոշման համար պայքարի։ Այս տրամաբանությամբ, Բաքուն կարող է քրեկան գործեր հարուցել նաև բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Արցախի Հանրապետության պետական համակարգում։
Բաքվում ըթացող դատաիրավական այս գործընթացները նաև զուգորդվում են ընթացակարգային կոպիտ խախտումներով, որոնք հակասում են «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» պահանջներին։
Նախ, Ռուբեն Վարդանյանի գործով, օրինակ, գաղտնի և դռնփակ դատավարությունից մեկ շաբաթ առաջ, դատարանի շենքում նրա պաշտպանին միայն թույլ տրվեց անձամբ ծանոթանալ մեղադրական եզրակացությանը, թեև գործը բաղկացած է նրա դեմ ներկայացված 422 «ապացույցներից», որոնք ներկայացված են վեց հատորներում։ Վարդանյանը նույնպես բավական ժամանակ չի ունեցել հատորները աչքի անցկացնելու համար, քանի որ դրանք իր համար հասկանալի լեզվով տրամադրվել դատավարությունից մեկ շաբաթ առաջ միայն։ Ադրբեջանի իշխանությունները հիմնավորել են այս որոշումները՝ պնդելով, որ նրա գործը պետական գաղտնիք է պարունակում: Նախկինում Ադրբեջանի իշխանությունները մերժել էին Վարդանյանի իրավունքը՝ խորհրդակցել իր միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի հետ, որին թույլ չի տրվել մեկնել Ադրբեջան և խորհրդակցել նրա հետ:
Երկրորդ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվում է Բաքվի զինվորական դատարանում, ոչ թե քաղաքացիական դատարանում։ Ռազմական տրիբունալների միջոցով արդարադատության իրականացումը լուրջ մտահոգություններ է առաջացրել «արդարադատության հասանելիության […] ռազմական դատարանների անկախության, անաչառության և մեղադրյալների արդար դատաքննության իրավունքների հարգման վերաբերյալ»[11]: Դատավորների և իրավաբանների անկախությունը, միջազգային իրավագիտությունը ցույց են տալիս, որ կա «ռազմական տրիբունալների քրեական իրավասության ընդլայնման ուժեղ միտում՝ քաղաքացիական անձանց դեմ»[12] և, որ ռազմական տրիբունալների իրավասությունը պետք է սահմանափակվի «զինվորական անձնակազմի կողմից կատարված խիստ ռազմական բնույթի հանցագործությունների քննությամվ»:
Եվ երրորդ, եթե նույնիսկ այս ամբաստանյալները դատվեին քաղաքացիական դատարաններում, լուրջ մտահոգություններ կառաջանային Ադրբեջանում դատական համակարգի անկախության և անաչառության հետ կապված: Ըստ ”Freedom House”-ի, գործադիր իշխանությունն «ամբողջական տիրապետում է» դատական իշխանությանը և «վերացրել է իշխանության երեք ճյուղերի միջև ցանկացած զսպումներն և հավասարակշռությունը»[13]: ”Amnesty International”-ը կոչ է արել Ադրբեջանի պաշտոնյաներին «դադարեցնել անկախ դատական համակարգի դեմ իրենց արշավը»[14]:ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է. «Վստահելի զեկույցները ցույց են տվել, որ դատավորներն ու դատախազները հրահանգներ են stanwum Նախագահի վարչակազմից և Արդարադատության նախարարությունից, հատկապես քաղաքականապես զգայուն գործերում»[15]:
Հայ գերիներին ազատելու միջազգային պահանջ
Հարյուրից ավելի համաշխարհային գործիչներ, որոնց թվում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, բիզնեսի առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական գործիչներ նամակով[16] կոչ են արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ գերիներին, այդ թվում հայ քաղբանտարկյալներին, ովքեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) կառավարության նախկին ղեկավարներն են և 2023թ․ սեպտեմբերին ապօրինաբար ձերբակալվել են տարածաշրջան ադրբեջանական ներխուժումից և նվաճումից հետո։ Եվրոպական խորհրդարանը[17], Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը[18], ԱՄՆ Կոնգրեսի անդամներ[19], Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ[20], խորհրդարանականներ Բելգիայից[21], Լյուքսեմբուրգից[22], Ավստրալիայից[23], Կանադայից[24], Նիտերլանդներից[25], Իտալիայից[26], Հռոմի պապը[27], ԵՄ[28], Կանադայի[29] բարձրաստիճան և այլ պաշտոնյաներ[30] ու միջազգային կազմակերպություններ[31] նույնպես կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ գերիներին:
Ադրբեջանի «դատական իշխանությունը կոռումպացված է և ենթարկվում գործադիրին»
2020 թ. ի վեր Ադրբեջանի կողմից հայ կալանավորների դեմ հարուցված դատական գործերը լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ կապված արդար դատավարության միջազգային չափանիշների խախտման հետ։ Մինչ օրս դիտարկված այս իրավական գործընթացները դրսևորել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի խախտում, պաշտպանական կողմի վկաների հարցաքննության բացակայություն, գերիներին հասանելի լեզվով գործի նյութերի բացակայություն, անբավարար իրավական ներկայացվածություն և պաշտպանության իրավունքի բացարձակ բացակայություն, ինչպես նաև անաչառ և անկախ ատյանով[32]:
«Չնայած անվանական անկախությանը, Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիան (AVK) գործում է արդարադատության նախարարության հրահանգով և մեղսակից է իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգություններին»[33]:
Հաղորդվում է, որ Ադրբեջանում պետության կողմից տրամադրվող իրավաբանական օգնությունն անկախ ու արդյունավետ չէ, իսկ անկախ փաստաբաններին վախեցնում և խոչընդոտում են իրենց պարտականությունների կատարման գործում[34]:
Շատ գործեր մնացել են աղոտ՝ արդարադատության քիչ հասանելիությամբ: Ավելին, հաղորդվում է, որ մեղադրյալներին հասանելի չեն իրենց դեմ օգտագործված ապացույցները՝ հիմնված այն պնդման վրա, որ մեղադրանքները վերաբերում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը[35]»։ Գործի նյութերը տրամադրվում են առանց պատշաճ թարգմանության և սահմանափակ ժամանակում՝ «ազգային անվտանգության» ձևակերպման պատճառով, ինչը լրջորեն ազդում է պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի վրա։
Ավելին, շինծու գործերը և քաղաքական դրդապատճառներով ցուցադրական դատավարությունները ծառայում են խթանելու գոյություն ունեցող պետականորեն հովանավորվող հայատյացությունը և հայերի դեմ ատելությունն ու քարոզչությունը։ Այդպես են հաղորդում են միջազգային իրավապաշտպան մարմիններն ու կազմակերպությունները[36]:
Դատական իշխանությունը կոռումպացված է և ենթարկվում գործադիրին[37]. Նախագահի առաջարկով խորհրդարանի կողմից նշանակված դատավորները քաղաքական դրդապատճառներով վճիռների պատմություն ունեն։ Հաճախ կեղծ ապացույցների և հարկադրված խոստովանությունների[38] վրա հիմնված այս դատավարությունները չունեն լեգիտիմություն:
Ադրբեջանում դատական համակարգը լայնորեն ճանաչվել է որպես անկախություն չունեցող, ինչը վկայում է այն մասին, որ այն գտնվում է գործադիր իշխանության ենթակայության տակ[39]: «Ո՛չ դատական համակարգը, ո՛չ խորհրդարանը գործադիր իշխանության արդյունավետ ստուգում չեն իրականացնում։ Ադրբեջանի դատական իշխանությունը մեծապես կախված է գործադիր իշխանությունից և արդյունավետ միջոցներ չի տրամադրում հիմնական իրավունքների ոտնահարման դեմ[40]»։ «Ներպետական դատարանների դերը սահմանափակվում է մեղադրող կողմի դիմումների մեխանիկական հաստատմամբ՝ առանց կալանքի հիմքի օրինականության իրական կամ անկախ վերանայման»[41]:
Ադրբեջանական բանտերում խոշտանգումների և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ լայնածավալ հրապարակային փաստաթղթեր են առկա[42]: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը (CPT) «իրական փորձեր է արել կառուցողական երկխոսության մեջ մտնելու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ լուծելու այն խնդիրները, որոնք ընկած են հանձաժողովի գոյության հիմքում։ Վերջինս իր այցելության զեկույցներում մանրամասնել է, որ շարունակում է մեղադրանքներ ստանալ ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների մասին: Այդուհանդերձ, Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել՝ իրականացնելու հանձնաժողովի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու նման գործելակերպը: Ավելին, Կոմիտեն իր նախագահի նամակների որևէ պատասխան չի ստացել, որոնք ուղղված էին երկխոսությանը Բաքվում բարձր մակարդակով բանակցություններ վարելու,նույնիսկ Ադրբեջանի իշխանություններին այցի մասին ծանուցումից հետո: Սա Կոնվենցիայի հիմնարար և աննախադեպ խախտում է»[43]:
Դատավարությունների անկախ մոնիթորինգը կարևոր է
Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության խիստ սահմանափակվածությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ, հայ գերիները զրկված են հյուպատոսական մուտքի իրավունքից, ինչը ավելի է խաթարում արդար դատաքննության նրանց իրավունքը:
Հայ կալանավորների՝ ռազմագերիների և գերիների, ընթացող ու սպասվող դատավարությունները պետք է անկախ մոնիթորինգի ենթարկվեն։ Դատավարության վարույթի անսահմանափակ մուտքը և արդյունքների հրապարակային հրապարակումը պետք է լինեն այդ մոնիթորինգի մի մասը: Նման վերահսկողությունը էական նշանակություն ունի հայ պատանդների օրինական շահերի պաշտպանության, նրանց արդար դատաքննության իրավունքի, արդարադատության և անաչառության միջազգային նորմերի պահպանման համար:
Ադրբեջանի նախագահ Ալիևը կիրառում է ստալինյան ռազմավարություն՝ դատավարությունների միջոցով ազատվելու նրանցից, ովքեր իր հետ համաձայն չեն: Նա պատժում է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայերին, հարյուրավոր ադրբեջանցի խաղաղ բնակիչների և ֆրանսիացի գործարարի։
Արցախի հայերի բանտարկությունը նախազգուշացում է 120.000 հայերին, ովքեր բռնի կերպով վտարվել են իրենց պապենական հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից (Արցախ), որն այդպիսով ենթարկվեց էթնիկ զտման։ Նրանք բոլորը սովահար եղան 2023 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր, այդպիսով ստեղծվեց անհրաժեշտ պայմաններ էթնիկ խումբն ամբողջությամբ վերացնելու և հոգեբանական ծանր վնաս պատճառելու համար, որոնք երկուսն էլ ցեղասպանական գործողություններ են։
[1] https://zoryaninstitute.org/reflections-on-the-baku-and-sumgait-pogroms-30-years-later/ , https://armenpress.am/en/article/1072867 , https://www.thearmenianreport.com/post/azerbaijan-s-dark-history-the-baku-pogroms-remembered
[2] Բաքվում ներկայումս կա 23 ճանաչված հայ բանտարկյալներ։ Կան նաև 80-ից ավելի փաստագրված գերության դեպքեր, որոնք դեռևս չճանաչված են Ադրբեջանի կողմից։ Նրանք ենթարկվել են հարկադիր անհետացման, ինչը հավասարազոր է ռազմական հանցագործությունների։ Տեսեք կից տեղեկատվությունը բոլոր քսաներեք պատանդների մասին:
[3] https://musavat.com/news/herbi-cinayetkarlarin-isi-uzre-mehkemenin-vaxti-bilindi_1132107.html?d=1
[4] https://freearmenianprisoners.com/ruben-vardanyan-may-face-life-imprisonment-on-fabricated-charges/
[5] https://en.apa.az/incident/azerbaijan-reveals-trial-date-for-armenian-war-criminal-ruben-vardanyan-457324
[6]2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը որակվել է որպես էթնիկ զտում Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանսիայի Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և տարբեր փորձագետների կողմից, այդ թվում՝ Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար և Իռլանդիայի նախագահ Մերի Ռոբինսոնի, Էլի Վիզել հիմնադրամի խորհրդի նախագահ Էլիշա Վիզելի և այլն։
[7] https://genocidescholars.org/wp-content/uploads/2024/09/IAGS-Resolution-on-Nagorno-Karabakh.pdf
[8] Նույն տեղում։
[9] “New Report: Azerbaijani Regime Ethnically Cleansed Nagorno-Karabakh According to International Fact-Finding Mission”, 11 November 2024, available at https://iphronline.org/articles/new-report-azerbaijani-regime-ethnically-cleansed-nagorno-karabakh/
[10] [19] Baku Sets Up “Single Investigative Team” for Former Artsakh Leaders’ Cases, Dec. 12, 2023, available at https://www.asbarez.com/baku-sets-up-single-investigative-team-for-former-artsakh-leaders-cases/.
[11] Report of the Special Rapporteur on the Independence of Judges and Lawyers, HUMAN RIGHTS COUNCIL, A/68/285, Aug. 7, 2013, at Summary.
[12] Id., at ¶ 47
[13] Nations in Transit 2023: Azerbaijan, FREEDOM HOUSE, available at https://freedomhouse.org/country/azerbaijan/nations-transit/2023
[14] Azerbaijan: Trump Administration Must Raise Human Rights During High Level Visit, AMNESTY INTERNATIONAL, available at https://www.amnestyusa.org/updates/azerbaijan-trump-bolton-human-rights/.
[15] 2022 Country Reports on Human Rights Practice: Azerbaijan, BUREAU OF DEMOCRACY, HUMAN RIGHTS, AND LABOR, U.S. DEPARTMENT OF STATE, Mar. 20, 2023, available at https://www.state.gov/reports/2022-country- reports-on-human-rights-practices/azerbaijan/.
[16] https://freearmenianprisoners.com/supporters/#tab=inaugural
[17] https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-10-2024-0029_EN.pdf
[18] https://pace.coe.int/en/files/33145/html
[19] https://anca.org/assets/pdf/110923_Schiff_POWresolution.pdf , https://anca.org/assets/pdf/040424_Markey_Cassidy_Peters_Tillis_Letter.pdf , https://anca.org/assets/pdf/100324_PalloneMarkey_COP29.pdf , https://armenianweekly.com/2024/06/12/senator-markey-demands-azerbaijan-release-armenian-hostages/ , https://armenianweekly.com/2024/11/19/markey-whitehouse-and-pallone-lead-congressional-calls-at-cop29-for-return-of-armenians-to-artsakh-azerbaijans-release-of-armenian-hostages/ , https://anca.org/assets/pdf/121724_PetersCassidy_Artsakh_SenateBill_Text.pdf
[20] https://eafjd.eu/eu-parliamentarians-address-a-statement-to-azerbaijani-government-and-the-eu-executive-leadership-in-the-run-up-to-cop29/?fbclid=IwY2xjawHoZFxleHRuA2FlbQIxMQABHXhgdF66oQPg0zi6Mao-iJbuipmF42ZU8MsPfAGdAH_orJ0PgJ37LelUxA_aem_AqrQADYtxxPIbSxr_qj1vA
[21] https://eafjd.eu/belgian-politicians-and-parliamentarians-address-a-statement-to-the-azerbaijan-government-and-the-belgian-government-as-cop29-unfolds/?fbclid=IwY2xjawHoaD9leHRuA2FlbQIxMAABHTeF0yuL7j3PlrIdKjdv19vjHXlK7qfBiu9MijGxPQunr4jKuftriXWmyg_aem_MSR-ao5ymZD1dkrwHn1Hew
[22] https://asbarez.com/luxembourg-urges-baku-to-release-armenian-pows/ , https://asbarez.com/europe-lawmakers-demand-that-baku-release-armenian-captives-leave-armenias-territory/
[23] https://www.anc.org.au/Media-Releases/Australian-House-of-Representatives-Has-Spoken–Unanimous-Debate-Slams-Azerbaijan-Calling-for-Pro-Armenian-Measures , https://www.anc.org.au/news/Media-Releases/-FreeArmenianHostages–Paul-Fletcher-MP-Sponsors-Armenian-Political-Prisoner-Davit-Ishkhanyan , https://www.anc.org.au/news/Media-Releases/-FreeArmenianHostages–Michael-Sukkar-MP-Sponsors-Armenian-Political-Prisoner-Bako-Sahakyan
[24] https://www.facebook.com/share/p/19ru9bEFde/
[25] https://en.armradio.am/2024/10/12/dutch-parliament-panel-calls-for-release-of-armenian-captives-protection-of-cultural-heritage-in-nagorno-karabakh/
[26] https://www.tempi.it/appello-per-la-liberazione-dei-prigionieri-e-detenuti-armeni/?highlight=Karabakh
[27] https://asbarez.com/while-pope-calls-for-release-of-pows-icrc-visits-them-in-azerbaijan/ , https://www.azatutyun.am/a/33206965.html
[28] https://asbarez.com/azerbaijan-must-guarantee-return-of-karabakh-armenians-eu-special-envoy-says/
[29] https://horizonweekly.ca/en/canadas-minister-of-foreign-affairs-melanie-joly-reaffirms-that-canada-will-continue-to-press-azerbaijan-to-engage-in-good-faith-with-armenia/ , https://www.canada.ca/en/global-affairs/news/2024/09/statement-by-minister-joly-one-year-after-azerbaijans-military-operation-in-the-nagorno-karabakh-region.html?fbclid=IwY2xjawHod3lleHRuA2FlbQIxMAABHXadpW59rd4o1BIqD_KyVaXplC6oHvXfk-Biu0Gmkysoii5YHF52qMmCPg_aem_H0dk2DpOQhmR3H_xMiH7tA , https://www.cbc.ca/news/canada/montreal/nagorno-karabakh-artsakh-cop29-armenian-montrealers-1.7383163
[30] Anne Hidalgo demande la libération de 55 prisonniers arméniens en Azerbaïdjan – La maire de Paris estime que ces détenus, parmi lesquels se trouvent huit anciens dirigeants du Haut-Karabakh, sont des prisonniers politiques, available at https://www.lepoint.fr/monde/anne-hidalgo-demande-la-liberation-de-55-prisonniers-armeniens-en-azerbaidjan-11-11-2023-2542744_24.php#11 , «Париж всегда на стороне жертв»: конфликт Армении и Азербайджана стал одной из главных тем парижского Форума мира, available at https://tinyurl.com/2njmhb2u
[31] Socialist International Calls for Collective Return of Artsakh Armenians, 25 February 2024, available at https://asbarez.com/socialist-international-calls-for-collective-return-of-artsakh-armenians/ , World Council of Churches, World Evangelical Alliance, and global partners call for immediate release of Armenian prisoners, 11 November 2024, available at https://www.oikoumene.org/news/wcc-world-evangelical-alliance-and-global-partners-call-for-immediate-release-of-armenian-prisoners
[32] [32] “2021 Country Reports on Human Rights: Azerbaijan,” 2021, available at, https://www.state.gov/reports/2021-country-reports-on-human-rights-practices/azerbaijan/ ; “2022 Country Reports on Human Rights: Azerbaijan,” 2022, available at
https://www.state.gov/reports/2022-country-reports-on-human-rights-practices/azerbaijan/ ; “2023 Country Reports on Human rights Practices: Azerbaijan,” 2023, available at
https://www.state.gov/reports/2023-country-reports-on-human-rights-practices/azerbaijan/ ; “A former Russian tycoon who once led separatist region launches a hunger strike in Azerbaijan jail,” 2024, available at https://apnews.com/article/karabakh-vardanyan-separatist-russia-23175bce62842677808f79c5c32c558a ; “Azerbaijan Stages Trials of Armenian POWs,” 2021, available at
https://asbarez.com/azerbaijan-stages-trial-of-armenian-pows/ ; ‘The Planning, Inciting, Ordering, Instigating, And Implementing of Genocide by President Ilham Aliyev and Other High Ranking Officials,” 2024, available at https://www.cftjustice.org/wp-content/uploads/2024/04/ICC-Communication-NEW-IND.pdf ; Mission of the Republic of Armenia to the European Union, “Conference on the ‘Armenian Prisoners of War in Azerbaijan: the situation three years after the adoption of the European Parliament resolution on the topic’” March 19 2024, available at
https://eu.mfa.am/en/news/2024/03/19/conference-on-the-armenian-prisoners-of-war-in-azerbaijan-the-situation-thre e-years-after-the-adopt/12725 ; MFA Statement, 2023, available at
https://www.mfa.am/en/interviews-articles-and-comments/2023/07/29/mfa_statement_icrc/12115 ; Human Rights Watch, “Azerbaijan: Armenian POWs Abused in Custody,” March 19, 2021, available at https://www.hrw.org/news/2021/03/19/azerbaijan-armenian-pows-abused-custody ; United States Department of State, Bureau of Democracy, Human Rights, and Labor “Azerbaijan 2023 Human Rights Report,” available at https://www.state.gov/wp-content/uploads/2024/03/528267_AZERBAIJAN-2023-HUMAN-RIGHTS-REPORT.pdf
[33] Նույն տեղերում։
[34] UN CAT, Concluding observations on the fifth periodic report of Azerbaijan, 5 June 2024, UN Doc.
CAT/C/AZE/CO/5, para. 12, available at: https://docstore.ohchr.org/SelfServices/FilesHandler.ashx?enc=6QkG1d%2FPPRiCAqhKb7yhsusYiSuSrPLlzeM6vyQJAlbvpsRMzakiv65%2BzRCx1s%2BZfgGkLAwIYrerozRuxmmEjROQGPy07cpetIw4SIfZagBxlYBKvQ4TjkzSOhmJOXmS
[35] Armenpress, Legal team for Ruben Vardanyan condemns Azerbaijan’s new spurious charges threatening life imprisonment, 16 December 2024, https://armenpress.am/en/article/1207563
[36] CERD, Concluding Observations on the combined tenth and twelfth periodic reports on Azerbaijan, CERD/C/AZE/CO/10-12, 30 August 2022, available at: https://documents.un.org/doc/undoc/gen/g22/499/30/pdf/g2249930.pdf ; ECRI, Report on Azerbaijan, adopted on 28 June 2002, available at https://rm.coe.int/first-report-on-azerbaijan/16808b5579 ; ECRI, Report on Azerbaijan, adopted on 15 December 2006, available in
https://rm.coe.int/ecri-second-report-on-azerbaijanadopted-on-15-december-2006-published/16808b78b4 ; ECRI, Report on Azerbaijan (fifth monitoring cycle) Adopted on 17 March 2016, available at https://rm.coe.int/fourth-report-on-azerbaijan/16808b5581
[37] Freedom House report on “Freedon in the World 2023, Azerbaijan”, available at https://freedomhouse.org/country/azerbaijan/freedom-world/2023
[38] https://armenianweekly.com/2024/03/25/urgent-action-needed-to-address-azerbaijans-violations/
[39] International Commission of Jurists “ICJ Recommendations to the Azerbaijan Bar Association on the Role and Independence of Lawyers,” 2019, available at https://www.icj.org/wp-content/uploads/2019/05/Azerbaijan-ICJ-Recommendations-Bar-Ass-Advocacy-Analysis-Br ief-2019-ENG.pdf ; ICJ Recommendations to the Azerbaijan Bar Association on the Role and Independence of Lawyers, 2016, available at
https://www.icj.org/wp-content/uploads/2019/05/Azerbaijan-ICJ-Recommendations-Bar-Ass-Advocacy-Analysis-Br ief-2019-ENG.pdf ; Human Rights Watch “Azerbaijan 2021,” 2021, available at
https://www.hrw.org/world-report/2022/country-chapters/azerbaijan .
[40] “We Try to Stay Invisible” Azerbaijan’s Escalating Crackdown on Critics and Civil Society, 8 October 2024, available at https://www.hrw.org/report/2024/10/08/we-try-stay-invisible/azerbaijans-escalating-crackdown-critics-and-civil-society
[41] European Human Rights Advocacy Center, https://ehrac.org.uk/en_gb/key-ehrac-cases/aliyev-v-azerbaijan/
[42] REQUEST FOR URGENT APPEAL: Torture and Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment – Ruben Vardanyan, Political Prisoner Detained in Azerbaijan, 13 June 2024, available at https://www.perseus-strategies.com/wp-content/uploads/2024/06/Urgent-Appeal-SRT-%E2%80%93-June-13-2024-redacted.pdf
[43] Council of Europe anti-torture Committee issues public statement on Azerbaijan, 3 July 2024, available at https://www.coe.int/en/web/cpt/-/council-of-europe-anti-torture-committee-issues-public-statement-on-azerbaijan